Լրահոս

Ռամզան Կադիրովին հետևել է Տիմատին և սափրել գլուխը (տեսանյութ)

Ռամզան Կադիրովին հետևել է Տիմատին և սափրել գլուխը (տեսանյութ)

Երեկ Ռամզան Կադիրովը տեսանյութ էր տեղադրել ինսթագրամյան իր էջում, որտեղ նա սափրում էր գլուխը։ Տեսանյութին կից նա գրել էր. «Մի տանջվեք ձեր աճող մազերի ձեռքը։ Քանի որ բոլոր վարսավիրանոցները փակ են, ես այդ հարցը կլուծեմ այնպես, ինչպես անում էին մեր նախնիները։ Ես ուղղակի կսափրեմ իմ գլուխը։  Օրինակ վերցրեք ինձնից և ավելորդ մի նյարդայնացեք երկարող մազերի վրա»։ 

Այսօր արդեն Կադիրովին հետևել է հայտնի ռեփեր Տիմատին։ Նա ինսթագրամյան իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ նույնպես սափրում է իր գլուխը։ Տեսանյութում նա մասնավորապես ասում է. «Այսօր, իհարկե, նորաձև է երիտասարդ երևալու համար ամեն տեսակի սանրվածքներ անել, նույնիսկ ներկել սպիտակող մազերը, չնայած որ դեռ չունեմ, բայց բոլորս էլ գիտենք, որ մի օր դրանք թափվելու են  կամ սպիտակեն։ Դրանից չենք փախչի։ Բայց այսօր ես ուղղակի կհիշեմ իմ «տղայական» տարիները»։