Լրահոս

Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չի վարակվել կորոնավիրուսով

Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չի վարակվել կորոնավիրուսով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հանձնել է COVID-19 կորոնավիրուսի հակամարմինների թեստ, եւ արդյունքը եղել է բացասական. հակամարմիններ չեն հայտնաբերվել, հաղորդում է ՄԿ-ը: 

«Դա նշանակում է, որ կորոնավիրուսով ես չեմ հիվանդացել»,-գրել է նա սոցցանցերում: Կադիրովի խոսքով՝ նա հանձնել է անալիզներ Չեչնիայի Ուրախների եւ հնարամիտների ակումբի հավաքականի հետ միասին: Հավաքականի անդամների շրջանում, ինչպես պարզվել է, չորս մարդ արդեն հիվանդացել էր կորոնավիրուսով եւ ձեռք բերել իմունիտետ: Անցած ամիս տարածվել էր տեղեկատվությունը, որ Կադիրովը վարակվել եւ տեղափոխվել է Մոսկվա բուժման նպատակով մի շարք բարձրաստիճան անձանց հետ միասին: Ինքը՝ Չեչնիայի ղեկավարը, ինչպես նաեւ նրա ենթակաները, հերքել են հիվանդությունն ու անվանել մայրաքաղաք կատարված թռիչքները եւ նրա հիվանդության մասին լուրերը որպես ասեկոսեներ: 

Մեկնաբանություններ