Լրահոս

ՌԴ-ում մահացել է 2003թ. աշխարհում ամենագեր երեխան ճանաչված Գինեսի ռեկորդակիրը

ՌԴ-ում մահացել է 2003թ. աշխարհում ամենագեր երեխան ճանաչված Գինեսի ռեկորդակիրը

Սումոյի ըմբիշ Ջամբուլաթ Խատոխովը, որը 2003թ. Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր որպես աշխարհի ամենագեր երեխա, 21 տարեկանում մահացել է, հայտնում է Al Arabiya:

Մարզիկի մահվան լուրը տարածել է Կաբարդա-Բալկարիայի սումոյի ֆեդերացիայի նախագահը՝ չբացահայտելով մահվան պատճառը:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Խատոխովը երիկամների հետ հապված խնդիրներ է ունեցել:

Նշվում է, որ երկու տարեկանում նա կշռում էր 34, իսկ 13 տարեկանում՝ 180 կգ:

Մեկնաբանություններ