Լրահոս

Ռունի. Մանչեսթերում Պիկեի կարիերան ավարտեց Բոլթոնը. Անելկայի գոլից հետո իսպանացու վրա ծիծաղում էին

Ռունի. Մանչեսթերում Պիկեի կարիերան ավարտեց Բոլթոնը. Անելկայի գոլից հետո իսպանացու վրա ծիծաղում էին

«Դերբի Քաունթիի» հարձակող և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ուեյն Ռունին պատմել է, թե ինչու՞ չստացվեց Ժերար Պիկեի կարիերան Մանչեսթերում.

«Պիկեի կարիերան՝ «Յունայթեդում», ավարտվեց «Բոլթոնի» դեմ խաղից հետո: Պիկեն երիտասարդ էր ու նրա վրա ծիծաղում էին: Եթե չեմ սխալվում, այդ ժամանակ Ֆերգին ասաց, որ նա չի համապատասխանում Պրեմիեր լիգային:

Միշտ հիշում եմ, երբ «Բոլթոնի» դեմ խաղին պետք է մեկնեինք, Վիդիչը 2-3 օր սպորտզալից տուն չէր գնում: Նույնը լինում էր նաև Դրոգբայի դեմ խաղերից առաջ»,-հիշել է Ռունին:

2007 թ-ին «Յունայթեդը» հյուրրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Բոլթոնին», իսկ խաղի միակ գնդակը, Պիկեի սխալից հետո, խփեց Անելկան: Իսպանացի պաշտպանին Ֆերգյուսոնը փոխարինեց 59-րդ րոպեին:

Մեկնաբանություններ