Լրահոս

Ռուսական ՕՏՈՒ-ն ոչնչացրել է ռուս գեներալին սպանած ահաբեկիչներին

Ռուսական ՕՏՈՒ-ն ոչնչացրել է ռուս գեներալին սպանած ահաբեկիչներին

 Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ոչնչացրել են ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Դեյր Էզ Զորի հյուսիսում գտնվող` ԻՊ-ի ստորգետնյա հրամանատարական կետերը. հայտնում է WarGonzo-ն:

Ապաստարանում գտնվում էր դաշտային հրամանատար Աբու Քաթադան, որը մասնակցել էր օգոստոսի 18-ին տեղի ունեցած «Սպիտակ անապատ» ահաբեկչությանը: Այդ ժամանակ զոհվել էր ռազմական թարգմանիչ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Գլադկիխը:

Զույգ Սու-34 ինքնաթիռների խմբային ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է երկու ապաստարան, ներառյալ` մինչև 30 գրոհային, այդ թվում` դաշտային հրամանատար Աբու Քաթադան:

Միջազգային կոալիցիայի ղեկավարության կողմից ոչ մի մեկնաբանություն չկա, թե ինչու են ԱՄՆ-ի կողմից վերահսկվող տարածքում ազատորեն հիմնավորված ԴԱԻՇ-ի ահաբեկիչները:

Մեկնաբանություններ