Լրահոս

Սա անկարգապահ ազգ չէ, էդ դուք եք կարգից դուրս եկել․ սա մի ազգ է, որին էդքան հեշտ չէ էշի տեղ դնել

Սա անկարգապահ ազգ չէ, էդ դուք եք կարգից դուրս եկել․ սա մի ազգ է, որին էդքան հեշտ չէ էշի տեղ դնել

Բժիշկ Հայկ Մանասյանը գրում է.

Սա անկարգապահ ազգ չէ:

Սա մի ազգ է, որին էդքան հեշտ չէ էշի տեղ դնել:

Սա մի ազգ է, ով ինքն է որոշում իր կարգը ու կյանքի գնով պահում է իր որոշած կարգը:

Միշտ էլ հեշտ է եղել կառավարիչներին գնալ ու ընդունել օտար կարգեր, օտար լեզու, դավանանք, մշակույթ... Բայց այս ազգը մնացել է իր լեզվին, դավանանքին ու մշակույթին հավատարիմ կյանքի գնով:

Էդ դուք եք կարգից դուրս եկել ու շարքից դուրս գալիս: Էս ազգը եղել ու մնում է կարգի մեջ, այն կարգի, որն ինքն է որոշել իր ու իր զավակների համար:

Կա՛մ ճանաչեք, հասկացեք ու ընդունեք, կա՛մ հայդա...

Մենք բորոտնոցի վերածելու հայրենիք չունենք:

Մեկնաբանություններ