Լրահոս

Սա իշխանական թիմի մահավճիռն է․ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ «Իմ քայլի»՝ ՍԴ-ի վերաբերյալ նախաձեռնության մասին

Սա իշխանական թիմի մահավճիռն է․ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ «Իմ քայլի»՝ ՍԴ-ի վերաբերյալ նախաձեռնության մասին

Քաղաքաագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմ Քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծին, որով դադարեցվում են ՍԴ որոշ անդամների լիազորությունները։ Նա մասնավորապես կիսվել է մամուլում հրապարակված տեղեկությամբ և նշել, որ սա իշխանական թիմի մահավճիռն է։

«Ըստ երևույթի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս չի պատրաստվում երկարաձգել արտակարգ դրությունը։ Ուզում են բոլոր՝ մեղմ ասած վիճելի քաղաքական ծրագրերը մինչև հուլիսի 13 կյանքի կոչեն ու գնան իրենց «վաստակած» հանգիստը վայելելու։

Հետո էլ կասեն, թե երկիրը պատերազմի մեջ է, իշխանությանը քննադատողը դավաճան է, դուրս մի եկեք, մի բողոքեք»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։

«Սա իշխանական այս թիմի մահավճիռն է։ Ու ես ընդհանրապես դեմ չեմ, որ այդ վճիռն իրենք իրենց ձեռքով ստորագրեն։ Արեք, տղերք։ Դուխով»,- նշել է քաղաքագետը։

Մեկնաբանություններ