Լրահոս

«Սա թշնամու պլանների մեջ չէր, մտնում, նրանք չէին սպասում այսպիսի միասնություն, սա իրենց համար անակնկալ էր»․ Ղազինյան

«Սա թշնամու պլանների մեջ չէր, մտնում, նրանք չէին սպասում այսպիսի միասնություն, սա իրենց համար անակնկալ էր»․ Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Արդեն մի քանի օր է զգուշացնում եմ սպասվող սադրանքների մասին՝ ներքին միասնությունն ու համերաշխությունը կազմալուծելու նպատակով:

Հաղթահարելով 2.5 տարի շարունակ մեզ ներարկված թշնամության ու ատելության դոզայի էֆեկտը, Հայ ժողովուրդը կարողացավ ուժ գտնել արտաքին թշնամու դեմ միավորվելու, ներքին բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելու և մեզ պարտադրված պատերազմը ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ավարտելու համար:

Սա թշնամու պլանների մեջ չէր, մտնում, նրանք չէին սպասում այսպիսի միասնություն, սա իրենց համար անակնկալ էր: Միասնության ոգով և Հայրենիքին մեծ նվիրումով մեզ հաջողվեց ետ մղել աննախադեպ լայնածավալ հարձակումը:

Սակայն թշնամին չի հրաժարվել Հայաստանն ու Հայ ժողովուրդը ներսից պատակտելու, ներհասարակական ու քաղաքական միասնության մթնոլորտը պայթեցնելու ծրագրից:

ԹԱԽԱՆՁԱԳԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՉՏՐՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ, արհամարհեք սադրանքի բոլոր փորձերը: Հասկանում եմ բարդ է, բոլորիս նյարդերը գտնվում են սահմանագծին, դժվար է դիմանալ:

Բայց պետք է, ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, հանուն Արցախի, նահատակված մեր ՀԵՐՈՍ զինվորների:

Ոչ մի անմեղ մարդ չի կարող մեղադրվել մտացածին արարքների մեջ, բոլոր իրական մեղավորները պատասխան են տալու ԵՐԿՐԱՅԻՆ ու ԵՐԿՆԱՅԻՆ դատարանի առջև: ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ . . .

ՀԻՄԱ ՄԵԶ ՊԵՏՔ Է ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ:

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ:

Մեկնաբանություններ