Լրահոս

Սամվել Կարապետյանը կարևոր օգնություն է ցույց տվել բանակին. աղբյուր

Սամվել Կարապետյանը կարևոր օգնություն է ցույց տվել բանակին. աղբյուր

Ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը բավական կարևոր օգնություն է հատկացրել Արցախի Պաշտպանության բանակին։ Այս մասին մեզ հայտնեցին բանակին մոտ կանգնած մեր աղբյուրները՝ չհստակեցնելով օգնության տեսակը։

«Ռազմական գաղտնիք է, միայն կարող ենք ասել, որ այդ օգնությունն արդեն կիրառվում է ըստ անհրաժեշտության և նպատակին է հասնում», - ասել է մեր աղբյուրը։ 

Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն բացի Կարապետյանից ռուսաստանահայ բազմաթիվ այլ խոշոր գործարարներ սկսել են սեփական նախաձեռնությամբ հատկացումներ անել մարտնչող զորքերին։

Մեկնաբանություններ