Լրահոս

Սարի. Ռոնալդուի ֆիզիկական վիճակը բարելավվում է

Սարի. Ռոնալդուի ֆիզիկական վիճակը բարելավվում է

Յուվենտուսի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, Ուդինեզեի հետ խաղից առաջ խոսել է որոշ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի մասին։

«Դուգլաս Կոստայի ու Բենտանկուրի մոտ ամեն բան կարգին է։ Բայց Դուգլասը 20 օր է բացակայել, իսկ Ռոդրիգոն՝ 3։

Ռեմզին անհասանելի է։ Նրա վերականգնումը լավ է ընթանում։ Հենց հիմա Ռոնալդուն լավ է վերականգնվում։ Նրա ֆիզիկական վիճակը լավանում է։ Ռաբյոյին ժամանակ է պետք»,- ասել է Սարին։

Մեկնաբանություններ