Լրահոս

«Սատանայի շրթունքներ». նոր խելագար թրենդն արդեն գրավում է սոցիալական ցանցերը (տեսանյութ)

«Սատանայի շրթունքներ». նոր խելագար թրենդն արդեն գրավում է սոցիալական ցանցերը (տեսանյութ)

Բոլորը վաղուց արդեն հարմարվել են  շրթունքների պլաստիկային, ոմանք նույնիսկ այնքան են «փչում» շրթունքները, որ նմանվում են բադիկի, սակայն ըստ նրանց, նման շրթունքները ախորժելի և սեքսուալ են։ 

Բայց արի ու տես որ նոր թրենդ է մտնում դաշտ «Սատանայի շրթունքներ» անվանումով։  Եվ այո, աղջիկներն արդեն խելագարի պես վազում են պլաստիկ վիրաբույժների մոտ անհասկանալի ալիքային շրթունք ունենալու համար։ 

Իսկ այս թրենդը  դաշտում հայտնվել է  ռուս կոսմետոլոգ Եմելյան Բրաուդիի թեթև ձեռքով, ով հայտնի է իր սկանդալային համբավով։ Համացանցում  շատ բան կգտնեք նրա մասին։

Կարծում ենք միայն էքստրաօրդինար և շատ համարձակ աղջիկները կգնան այս քայլին, չնայած հաշվի առնելով համացանցում հայտնի դառնալու մոլուցքը, աղջիկները դժվար թե չտրվեն այս գայթակղությանը։ Տարբերվելու մոլուցքն այսօր համակել է բոլորին։ 


 


 

Մեկնաբանություններ