Լրահոս

Սեն ջան, այսօր երբ անձրևին, առավոտ շուտ էի եկել, 2 սիրուն աղջիկներ կային քո մոտ, երբ մոտեցա խառնվեցին և ասեցին որ… զո հված հերոսի մոր ՀՈՒԶԻՉ գրառումը

Սեն ջան, այսօր երբ անձրևին, առավոտ շուտ էի եկել, 2 սիրուն աղջիկներ կային քո մոտ, երբ մոտեցա խառնվեցին և ասեցին որ… զո հված հերոսի մոր ՀՈՒԶԻՉ գրառումը

Զո հված հերոս Երկանյան Սենոյի մայրն իր էջում գրել է. Իմ Հերոս տղա, իմ թանկ։ Առանց քեզ շատ դժվար ա, իմ տղա։ Դու այնքան բարի ես, էնքան լուսավոր։Ո՞վ էլ քեզ չի ճանաչել, տեսել է միայն քո նկարը, բոլորն էլ ասում են (Ի՞նչ բարի դեմք ունի, ի՞նչ լուսավոր է էս երեխեն), բա ո՞վ որ ճանաչում է քեզ տղես 1000 ափսոսա տալիս, սակայն ոչ մեկս չենք

հավատում քո չլինելուն։ Սեն ջան ,իմ անուշ տղա, առաջ ես գրում էի Ֆեյսում, մտացելով որ դու գե րի ես, և ի՞նչ որ մի թուրք կարդում է գրածս քո համար, դու կիմանաս ամեն բան իմ գրածներից ու հանգիստ կլինես(չնայած` ի՞նչ իմանամ որ դա այժմ էլ տենց չի), հիմա ես էլ չգիտեմ խի՞ եմ գրում։Սեն մի կեսս գիտակցում է ամեն ինչ, մյուս կեսս չի

հավատում` և սպասում է անդադար։ Կյանքս այնքան շատ ես ծաղիկներ սիրում, համ էլ սիրում ես նվիրել։ Նայի կյանքս քո շի րիմին ծաղիկները շա՜ատ երկար են ապրում, չեն թոռոմում։ Գիտես մարդիք նկատել են դա, գալիս են ծաղիկ բերում, և հին բերածների վրա զարմացած նկարում են, նկարում են և զարմացած հայացքներով նայում։Արդեն որերրորդ

անգամն է, երբ քո մոտ նստած եմ լինում,անծանոթ մարդիք են գալիս, որ ինձ տեսնում են հարցնում են(Սա այն տղան է չէ՞ որ ծաղիկները շի րիմին չեն չորանում։ Սա այն տղայի շի րիմն է՞,որ ծաղիկները երկար են ապրում։ Այս տղան ձեր ի՞նչն է,գիտե՞ք մենք շուտ֊շուտ ենք գալիս, և միշտ այցելում ենք ձեր տղային, և ապ շած ենք, որ իր շի րիմին

ծաղիկները առանց ջրի այսքան երկար ողջ են մնում)։ Սեն ջան այսօր երբ անձրևին, առավոտը շուտ էի եկել, երկու սիրուն աղջիկներ կային քո մոտ, կանգնած էին, երբ մոտեցա խառնվեցին, և ասեցին որ լսել են քո մասին,ու եկել են տեսնեն։ Սեեեն, որքա՞ն մարդ է քեզ սիրում,չնայած քեզ

չսիրելը անհնար է։ Ես իսկապես հպարտ եմ,որ քեզ ունեմ, որ քո մայրն եմ, որ քեզ նման ուժեղ, հասկացող, խելացի, բարի և լուսավոր տղա ունեմ, չնայած որ հեռու ես, սակաձն իմն ես ու կաս` ու հավերժ կմնաս։ Ես հպարտ եմ որ քո մայրն եմ։Դու ասում էիր(Մամ ես հպարտ եմ որ քո նման մայր ունեմ, հպարտ եմ որ դու ինձ սենց ես դաստիարակել)։ Բա ես ի՞նչ հպարտ եմ, որ քո պես տղա ունեմ, ունեմ`և չունեմ արդեն, չնայած որ, անկախ ամեն բանից, դու միշտ եղել ես`կա՛ս ու կմնաս իմ հոգու խորքում, իմ սրտում, մեր տան մեջ, մեր սեղանի շուրջ, և իմ գրկում։ Սիրում եմ քեզ շաա՜տ իմ Հերոս։

Մեկնաբանություններ