Լրահոս

Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Ծննդաբերությունից հետո սեռական կյանքի վերսկսման մասին արդեն իսկ խոսել ենք, այդ մասին կարդացեք ստորև նշված հոդվածում։ Այսօր կխոսենք այն առանձնահատկությունների մասին, որն ունի կրծքով կերակրման շրջանը։

Կրծքով կերակրման շրջանում սեռական ցանկության բացակայություն

Մի շարք կանայք ԿԿ ֆոնին բախվում են լիբիդոյի նվազման խնդրին։ Այդ պատահում է, որովհետև օքսիտոցինը և պրոլակտինը կարող են նվազեցնել սեռական ցանկությունը։ Բացի այդ, կնոջ օրգանիզմը ծննդաբերությունից հետո առաջին հերթին տրամադրված է լինում վերականգնմանը և կրծքով կերակրմանը։ Որոշ կանայք, սակայն, հակառակ ազդեցությունն են նշում՝ սեռական ցանկության ուժգնացում սեռական ցանկության բացակայություն։

Ի՞նչ անել այդ իրավիճակում

Հարկավոր է ուշադրությւոն դարձնել հանգստին և ուժերի հավասարաչափ բաշխմանը, երեխայի խնամքի հարցում օգտվել հարազատների առաջարկած օգնությունից։ Հաճոյախոսությունները նույնպես կարող են օգնել, քանի որ ծննդաբերությունից հետո կնոջ կազմվածքը փոխվում է և հաճախ է դառնում ինքնագնահատականի անկման պատճառ։

Ե՞րբ կվերականգնվի լիբիդոն

Սեռական ցանկությունը կարող է վերադառնալ մոտավորապես 12 ամիս անց, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ շատ անհատական երևույթ է։

Պտուկների զգայունությունը և կաթի արտահոսքը

Շատերը նշում են, որ կրծքով կերակրման շրջանում պտուկները և հարպտկային հատվածը կորցնում են զգայունությունը՝ դառնալով ոչ էրոգեն, հպումն անգամ տհաճություն է պատճառում։ Այդ պատճառով սեքսի ժամանակ պետք է այնպիսի դիրք ընտրել, որի դեպքում կուրծքը չի հպվում որևէ տեղ։ կաթի արտահոսքը կանխելու համար կարելի է նախապես կթել կաթը կամ կերակրել երեխային։

Հնարավոր է հղիանալ կրծքով կերակրման շրջանում

Առաջին վեց ամսվա ընթացքում կարելի է օգտվել լակտացիոն ամենորեայի մեթոդից, որի դեպքում հնարավոր չէ հղիանալ։ Այդ, սակայն, արդյունավետ է լինում միայն կոնկրետ պայմաններ ապահովելու դեպքում։

Մեկնաբանություններ