Լրահոս

Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն. սգացող ծնողների, հարազատների հետ խնկարկել մերօրյա հերոսների հիշատակը. Լուսանկարներ

Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն. սգացող ծնողների, հարազատների հետ խնկարկել մերօրյա հերոսների հիշատակը. Լուսանկարներ


 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես ամեն տարեվերջի, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության և հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին, հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից:


 


 


 


 


 


 

Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել՝ զորավար Անդրանիկ Օզանյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:


 

Երրորդ նախագահը այցելել է նաև Արցախյան վերջին պատերազմում իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների շիրիմներին՝ սգացող ծնողների, հարազատների հետ խնկարկել մերօրյա հերոսների հիշատակը:


 

Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում նահատակված իր մարտական ընկերների և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին:Սերժ Սարգսյանը Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մոմ է վառել և աղոթել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակների հոգիների հանգստության, Հայաստանի և Արցախի խաղաղության, հայրենիքի վաղվա օրվա հանդեպ հայ ժողովրդի հավատի և կամքի անսասանության համար:


 

Մեկնաբանություններ