Լրահոս

Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. պարետի նոր որոշումը

Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. պարետի նոր որոշումը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

Նրա հայտարարության մեջ գրված է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 89 որոշման 4-րդ կետի «մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 23։59-ը» բառերը փոխարինել «2020 թվականի հունիսի 10-ը՝ ժամը 23։59-ը» բառերով: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Մեկնաբանություններ