Լրահոս

Շատ վատ ու չմտածված որոշում ԿԳՍՄՆ կողմից. ուզում եք ասել, որ աշակերտ֊ծնող֊ուսուցիչ 2 ամիս «կապիկություն» էինք անու՞մ. ծնողն ահազանգում է

Շատ վատ ու չմտածված որոշում ԿԳՍՄՆ կողմից. ուզում եք ասել, որ աշակերտ֊ծնող֊ուսուցիչ 2 ամիս «կապիկություն» էինք անու՞մ. ծնողն ահազանգում է

Ժաննա Հարությունյան-Բուդաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ վատ ու չմտածված որոշում ԿԳՍՄՆ կողմից. ուզում եք ասել, որ աշակերտ֊ծնող֊ուսուցիչ 2 ամիս «կապիկություն» էինք անու՞մ...
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Պարզապես շատ փաստեր հաշվի չեք առնում այս տարվա գնահատման կարգը սահմանելուց առաջ՝
1. Որ հետտոնական հունվարին երեխաները վերադառնում են կրթական ռիթմից ու տեմպից հետ ընկած,
2. Այս տարի հիվանդության (Պանդեմիա՝ #COVID19 +սեզոնային դարձած, բայց ծանր ընթացող #H1N1) պատճառով բացակայությունների թիվն այդ նույն ամիսներին եղել է բավականին բարձր, որը մեծապես ազդել է կրթական որակի վրա,
3. Հաշվի չեն առնում, որ ուսուցիչները միշտ էլ սկզբից ավելի պահանջկոտ են և գնահատականը աշակերտին ավելի զգոն ու սթափ պահելու համար զենք օգտագործում են կիսամյակի սկզբին, և միայն վերջում են հետին ամսաթվերով գնահատականներ ավելացնելով որոշում, թե երեխան ինչպես է իրեն դրսևորել ամբողջ կիսամյակ և ամբողջ տարի։
4. Որ այս «հեռավար» կրթության տնազը իրականում ինքնակրթություն էր, տանջանք, տանջանք մինչև վերջ, ու էդ ջանքերը հաշվի չառնելը աշակերտի ողնաշարը ու հավեսը կոտրել է նշանակում, երբ աշակերտը դպրոցում 3֊4 դասը մեկ է հասցնում պատասխանել էն էլ մասնակի, իսկ օնլայն տիրույթում ոչ միայն ամեն օր ու ամբողջ ծավալով է պատախանել, այլև կրեատիվ մոտեցումներ կիրառել, վերջապես ՍԹՐԵՍԻ ենթարկվել տեսանկարահանումների պատճառով։
5. Որ ծնողին ընդհանրապես հիասթափեցնում եք, որը մյուս անգամ նման իրավիճակում իրեն լրիվ իներտ կպահի, քանի որ շատ բացեր ջրի երես ելան օնլայն կրթության արդյունքում, որի դեմ հսկայական ջարքեր գործադրեցին հենց ծնողները և այս «հեռավար կրթությունը» հնարավոր դարձավ հենց ծնողների շնորհիվ։
6. Ուսուցիչներին ևս ծանր մարտահրավեր նետվեց, որոնք օրական 8֊ի փոխարեն 14 ժամ և ավելի, առանց հանգստյան օրերի աշխատում էին անմարդկային պայմաններում, վնասելով տեղից էլ տեղի տվող տեսողությունը, ամեն օր ադապտացվելով նոր անծանոթ մեթոդի, տեխնիկաներին հարմարվելով ու ձեռք բերոլով, նույն գործը 10 անգամ անելով, ամեն աշակերտի անորակ ու ֆոկուսից ընկած նկարները մի կերպ վերծանելով՝ առաջադրանքներն ամբողջությամբ ամեն օր ստուգելով, վիդեոդասեր պատրաստելով և այլն։

Ու էսքան ամսվա աշակերտ֊ծնող֊ուսուցչի չարչարանքը հաշվի չառնելը աբսուրդ է, ծաղր ու բոլորիս մի պատասխան՝ «երկու ամիս կապիկություն էիք անում»։
Մինչդեռ, կարծում եմ, դեռ պիտի համատարած արտոնություն շնորհեին՝ 1 նիշ բարձր բոլոր աշակերտներին (ոչ բարձր քան 9ը, եթե առաջին կիսամյակում իհարկե աշակերտի մոտ տվյալ առարկան 10 չի եղել)... Ստեղծված ճգնաժամային իրավիճակում պետք է ցուցաբերվեր սոլիդարության նշան բոլոր կողմերին, որպեսզի էսքան նեգատիվի մեջ գոնե պոզիտիվ մի բան գտնեինք, գոնե մեր՝ բոլորիս ջանքերի գնահատանք... Վերջիվերջո եթե գնահատականը ոչինչ չի որոշում ու նշանակում, ուրեմն ինչու՞ եք խուսափում խրախուսումից... Դա էլ պետք չէ իհարկե, պարզապես հաշվի առեք աշակերտների՝ մինչև տարեվերջ ունեցած բոլոր գնահատականները, իսկ դրանք, այո՛, նաև փաստերով են՝ բոլոր աշակերտների վիդեո, ֆոտո, Զում, Ֆեյսբուք ու Վայբեր, Մեսենջեր և այլն բանավոր ու գրավոր պատասխաններով, նույնիսկ բոլոր ծնողների աչքերի ու ականջների առաջ, ոչ թե սոսկ դասարանում սահմանափակվելով։ Իսկ ով էլ չի կարողացել օգտվել օնլայն կրթությունից, գնահատեք մինչև մարտի 13ն ունեցած նիշերով...
Հ.Գ. երեխայիս տարեկան գնահատականները փակվելու են գերազանց, որ որևէ մեկը չմտածի, թե սա իմ սուբյեկտիվ կռիվն է գնահատականի համար։ Ի դեպ, մեր ուսուցիչները կփաստեն, որ ինքս՝ որպես ծնող, բավականին բարձր մակարդակով եմ աշխատում երեխայիս հետ (ու ինձ պես շատերը)...
Պարզապես հարգեք եռակողմ աշխատանքը... Էսքանը...»:

Մեկնաբանություններ