Լրահոս

Շիզոֆրենիկ գիտնականը մահացած փոքրիկ աղջիկների դիակները հանում էր գերեզմանից և տիկնիկներ սարքում (տեսանյութ)

Շիզոֆրենիկ գիտնականը մահացած փոքրիկ աղջիկների դիակները հանում էր գերեզմանից և տիկնիկներ սարքում (տեսանյութ)

Անատոլի Մոսկվինը, ում տեղական ԶԼՄ-ները  կնքել են «տիկնիկագործ» մականվամբ, մոտ  10 տարի իր բնակարանում  մահացած  փոքրիկ աղջիկների դիակներից տիկնիկներ է մումիֆիկացրել: Նա մասնագիտությամբ գերեզմանագետ է:

Մահացած տիկնիկներին Մոսկվինը պահում էր իր սենյակում:  Նա տիկնիկների ներսում տեղադրել էր տարբեր մեխանիզմներ, տիկնիկներին դիպչելով նրանք արտաբերում էին՝ «Հայրիկ, ես քեզ սիրում եմ», կամ երգում էին «Արջուկը մեղր շատ է սիրում» երգը: Նույնիսկ երբ այդ տիկնիկները իրավապահները դուրս էին բերում Մոսկվինի բնակարանից, նրանք ինչ որ բառեր էին արտաբերում, ինչն իրականում սարսափելի էր: 

Դիակների ներսում  նա տեղադրել էր նաև երեխաների անձնական իրերը, ասենք թաղված հագուստի կտորներ, գերեզմանաքարի կտոր, որի վրա գրված է եղել երեխայի անունը, իսկ մեկի ներսում  ցամաքած սիրտ էր տեղադրված:

«Դուք դեն եք նետել նրանց մարմինները, իսկ ես վերցրել եմ», - դատատական նիստի ժամանակ ասել է Մոսկվինը:

Նրա յուրաքանչյուր աղջիկ ուներ անուն, ուներ իր պատմությունը, նրանց թվում կային նաև չսիրված տիկնիկներ, որոնց նա պահում էր ավտոտնակում:

Նա պատմել է, որ օրերով գնում էր գերեզմանատներ, փոքրիկ նոթատետրի մեջ գրում մահացած աղջիկ երեխաների անունները, փորձում ճշտել ինչից են մահացել: Հետո հարմար առիթի դեպքում գնում գերեզմաններից դուրս բերում նրանց դիակները:

Իսկ ինչպես էր այսքան տարի նա հաջողությամբ կարողանում գերեզմաններից դուրս բերել երեխաների դիակներ և հասցնել տուն, նրա խոսքով,  գերեզմանից դիակներ հանելուց հետո, նա նույն կերպ հարթեցնում էր հողը, հարակից տարածքը, որ  ոչ ոք չնկատի: Նույնիսկ նրա տարեց ծնողները ոչինչ չեն նկատել, քանի որ տարվա մեծ մասը անցկացրել են ամառանոցում:

Շիզոֆրենիկ գիտնականը պատմել է, որ այդ տարիների ընթացքում այլ քաղաքներ է գնացել, ուսումնասիրել հին եգիպտական մումիֆիկացիայի  մեթոդները, շատ գրքեր կարդացել, որպեսզի կարողանա հաջողությամբ իրականացնել իր երազանքները: 

Նա շատ է ցանկացել աղջիկ երեխա ունենալ, իր խոսքով՝ գիտելիքները փոխանցել իր աղջկան, նույնիսկ համոզել է ծնողներին երեխա որդեգրել, սակայն ցածր աշխատավարձի պատճառով նրան թույլ չեն տվել երեխա որդեգրել: 

«Ես իմ սենյակում դիակներ չէի պահում, այլ՝ մարմիններ: Ես  ուզում էի կենդանացնել այդ երեխաներին, որոնք դեռ կարող էին ապրել: Նրանց պահում էի, որ երբ գիտությունը շատ զարգանա և կարողանա պայքարել մահաբեր հիվանդությունների դեմ, գեների միջոցով կարողանայինք կենդանացնել այդ երեխաներին: Ես միայն և միայն այդ նպատակով եմ այդ քայլին գնացել: Շատ եմ խղճացել վաղաժամ մահացած երեխաներին»,-նիստերից մեկի ժամանակ հայտարարել է Մոսկվինը:

«Տանը ես շփվում էի իմ աղջիկների հետ: Մենք ջոկատ ունեինք, ջոկատավար:  Շփվելու մեր լեզուն, մեր երգերը, մեր տոները: Մի խոսքով մենք մեր աշխարհն ունեինք, որտեղ բոլորով երջանիկ ապրում էինք: Մենք երջանիկ էինք մեր աշխարհում»,-պատմել է Մոսկվինը:

Նրան ոստիկանությանն են հանձնել սեփական ծնողները: Երբ  ամառանոցից ժամանակից շուտ են վերադարձել տուն և բացահայտել՝ ինչով է զբաղվում իրենց տղան:
Անատոլի Մոսկվինը այժմ բուժումներ է ստանում Մոսկվայի  տարբեր հոգեբուժարաններում: 

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ