Լրահոս

Շոկոլադե սալիկներ մեծահասակների համար (լուսանկարներ)

Շոկոլադե սալիկներ մեծահասակների համար (լուսանկարներ)

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի ամենասրտում՝ Celetná 10 փողոցի անկյունում կա բելգիական շոկոլադի խանութ:

Առաջին հայացքից թվում է սովորական խանութ է, որտեղ կարող ես գնել ամենատարբեր ձևերի գեղեցիկ շոկոլադե սալիկներ, արձանիկներ  և շոկոլադից պատրաստված այլ քաղցրավենիքներ: Բայց մի փոքր ուշադիր լինելու դեպքում  այդ բազմատեսակ շոկոլադե սալիկների մեջ կնկատեք անսովոր տեսք ունեցող շոկոլադներ:

Բանն այն է, որ այս խանութը ավելի շատ հայտնի է իր այն շոկոլադներով, որոնք նախատեսված են մեծահասակների համար:

Եվ այսպես, եթե արդեն իսկ հայտնվել եք խանութում՝ ձեզ անակնկալ է սպասվում, դուք այնտեղ կտեսնեք կնոջ և տղամարդու սեռական օրգանների և մարմնի այլ հատվածների տեսքով պատրաստված շոկոլադե սալիկներ: 

Այնպես որ, երբ լինեք Պրահայում և երեխայի հետ զբոսնելիս պատահական անցնեք այդ խանութի կողքով, երեխայի՝ շոկոլադ գնելու թախանձագին խնդրանքին հետևելուց առաջ մի փոքր մտածեք: 


 


 


 


 

Մեկնաբանություններ