Լրահոս

Շունը կծել է 2-ամյա տղայի սեռական օրգանը. այժմ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Շունը կծել է 2-ամյա տղայի սեռական օրգանը. այժմ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սելիդովո քաղաքում: Информатор.Днепр -ի հաղորդմամբ` գազազած շունը կծել է 2-ամյա տղայի սեռական օրգանը:  Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` ծայրահեղ ծանր վիճակում:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեխայի ծննդյան օրը: Մինչ նրա ծնողները զբաղված են եղել տնային գործերով, փոքրիկը դուրս է եկել բակ, որտեղ էլ նրա վրա հարձակվել է շունը: 

Նրան ռազմական ուղղաթիռով տեղափոխել են  Դնեպրի մանկական կլինիկական հիվանդանոց: Երեխային արդեն մի քանի անգամ վիրահատել են` վերականգնելով պատռված անոթները, փրկելով ոտքն անդամահատումից և հեռացնելով վնասված հյուսվածքները: Երեխան այժմ գտնվում է կայուն ծանր վիճակում:

Մեկնաբանություններ