Լրահոս

Շուռնուխն էլ տվեց, հայ ժողովուրդ, լա՞վ ես. Հայկ Մարտիրոսյան

Շուռնուխն էլ տվեց, հայ ժողովուրդ, լա՞վ ես. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուռնուխն էլ տվեց:

Ինչ ուզում են իր պատվիրատուները՝ առանց մի բառ հակաճառելու անգամ տալիս է:

Ով հայ ժողովո՛ւրդ, լա՞վ ես: Նորմա՞լ է սա: Նորմա՞լ ես համարում, որ թշնամուդ երբևէ ունեցած լավագույն գործակալը դեռ իշխում է քեզ և երկիրդ նրան է նվիրում:

Ե՞րբ ես արթնանալու:

Երբ Երևանում դռներդ թակե՞ն: Դու քեզ հարգո՞ւմ ես, որ ուրիշը մեկ օր նման բան չէր հանդուրժի, իսկ դու երրորդ ամիսն ես մտնում արդեն անխռով, և արդարացումդ այն է, թե դեպրեսիայի մեջ ես...

Իսկ ուրիշները հարգո՞ւմ են քեզ: Հարգելո՞ւ են: Իսկ սերունդներդ, եթե, իհարկե, այլևս սերունդներ ունենաս, քեզ ներելո՞ւ են, թե՞ անիծելու են:

Ով հայ ժողովո՛ւրդ, ո՞ւր ես գնում: Ի՞նչ է քեզ եղել»:

Մեկնաբանություններ