Լրահոս

Շշմեցնող է, գիրք, որ բուժում է մшրմինն ու հոգին. պшրզապես մեկ բառ` «Նարեկ»

Շշմեցնող է, գիրք, որ բուժում է մшրմինն ու հոգին. պшրզապես մեկ բառ` «Նարեկ»

Աղոթքով բժշկությունը կիրառվել է քրիստոնեության սկզբնավորումից ի վեր: Հակոբոս առաքյալն աղոթքով բուժման մասին ասում է. «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն… Հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի: Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակ. 5.13-16): Բժշկության աղոթքը հոգեբանական հնարքի կիրառում չէ, այլ առողջության խնդրանք` ուղղված Աստծուն, որով Աստծո շնորհն սկսում է ներգործել և հիվանդին ապաքինում պարգևել: Եկեղեցական հեղինակներն ասում են, որ հիվանդությունները կարող են լինել մարմնի տարրերի խաթարման, ինչպես նաև հոգևոր պատճառներով: Առաջին տեսակի հիվանդությունը բուժելի է բժիշկների միջոցով, և աղոթքը մեծապես օգնում է առողջության վերականգնման համար: Իսկ հոգևոր պատճառով առшջшցած հիվանդությունը բուժվում է հիմնականում աղոթքի միջոցով: Այսպիսի տկարության մեջ ընկնելն Աստծո կողմից թույլ է տրվում մարդուն ուղղելու, վերստին հավատքի բերելու, կյանքի արժեքի, հավիտենականի մասին խորհելու առիթ տալու և կամ Աստծո փառքի համար, քանզի հրաշքով բուժումը տեսնելով` մարդիկ փառավորում են Աստծուն (Մատթ. 9.6-8, Մարկ. 2.10-12, Ղուկ. 5.24-26):

Մեկնաբանություններ