Լրահոս

Սկանդալ ԱԺ-ում. ինչպես է սևազգեստ մայրը ջուր շփում քննիչի վրա (տեսանյութ)

Սկանդալ ԱԺ-ում. ինչպես է սևազգեստ մայրը ջուր շփում քննիչի վրա (տեսանյութ)

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովն այսօր հրավիրել էր դռնփակ նիստ` սևազգեստ մայրերի և Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատակիցների հետ, սակայն քննարկումն այդպես էլ չի կայացել: Սևազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը, ում որդին պաշտոնական վարկածով մահացել է գլխուղեղի ուռուցքի պատճառով, սակայն վերջինիս համոզմամբ՝ որդուն ծեծի են ենթարկել, ինչն էլ հանգեցրել է մահվան, ջուր է շփել քննիչի ուղղությամբ:

Քննիչն ասել է, որ վերջինիս որդին ոչ թե արժանացել է սև բերետի, այլ պարզապես ընդառաջել են մոր խնդրանքը: Միջադեպից հետո քննիչները դուրս եկան սենյակից, ինչից հետո լրագրողները կարողացան մուտք գործել քննարկման սենյակ: Սակայն ներկայացված տեսանյութը դռնփակ քննարկման միջադեպի վերաբերյալ է, որտեղ երեւում է, թե ինչ է կատարվել։

Աղբյուրը՝ hraparak.am

Մեկնաբանություններ