Լրահոս

Սուրեն Պապիկյանը երկրորդ թեստն է հանձնել. Պատասխանը հայտնի է

Սուրեն Պապիկյանը երկրորդ թեստն է հանձնել. Պատասխանը հայտնի է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են, հայտնում է վերջինիս մամուլի խոսնակը։

Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեության` խստիվ պահպանելով անվտանգության կանոնները:

Մեկնաբանություններ