Լրահոս

«Սպայկա»-ի՝ դիերով բեռնված սառնարանների վրա մոմ են վառել, խունկ ծխեցրել տղերքի համար

«Սպայկա»-ի՝ դիերով բեռնված սառնարանների վրա մոմ են վառել, խունկ ծխեցրել տղերքի համար

«Սպայկա»-ի՝ դիերով բեռնված սառնարանների վրա մոմ են վառել, խունկ ծխեցրել տղերքի համար Մեծամորի դիահերձարանի բակում՝ «Սպայկա»-ի սառնարան-մեքենաների մեջ, մինչ օրս շուրջ 200 մարմին և մասունք է պահվում:

Մեծամորի հիվանդանոցի ճանաչողական կենտրոնում կամավորության սկզբունքով աշխատող դատաբժիշկը պատմում է, որ զոհված տղաների մարմիններն անճանաչելի են դարձել: Նշենք, որ պատերազմի հենց սկզբից տեսանյութեր տարածվեցին, որ հաղթանակի մասին ստող իշխանությունների հրահանգով՝ զոհերի մարմինները թաքցվում են «Սպայկա» ընկերության մեկ տասնյակ սառնարաններում՝ միանգամից զոհերի մեծ թիվ չհրապարակելու համար: Արդյունքում տղաների դիերը դարձել են անճանաչելի, որովհետև անգամ սառնարանային պայմաններում աճյունները ենթարկվում են լրջագույն փոփոխությունների:

Ի դեպ, Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը քայլում էր Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 25-ի հանրահավաքի առաջին շարքերում:

Մեկնաբանություններ