Լրահոս

Սրտաբանը ներկայացրել է 4 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն բարելավել քնի որակը

Սրտաբանը ներկայացրել է 4 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն բարելավել քնի որակը

Գերմանացի սրտաբան Մարտին Հալլեն պնդում է, որ անառողջ քունը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման, սակայն մասնագետը վստահ է, որ կան շատ պարզ կանոններ, որոնց հետևելը կօգնի զգալիորեն բարելավել քնի որակը, գրում է Focus ամսագիրը:

Մասնագետի խոսքով՝ գիտնականներն ավելի ու ավելի լավ են գիտակցում քնի կարևորությունը մարդու առողջության համար: Օրինակ՝ հայտնի է, որ քնի պակասի դեպքում օրգանիզմը բախվում է սթրեսի խնդրին, որն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել դեպրեսիայի, շաքարային դիաբետ, ճարպակալման ու սրտանոթային հիվանդությունների զարգացման:

Մասնագետը բացատրում է, որ առողջ ու որակյալ քունը համաձայնեցվում է մարդու օրգանիզմի բնական կենսառիթմին, որն էլ տևում է 24 ժամ: Առավոտյան օրգանիզմը որոշակի հորմոններ է արտադրում, որոնք պահպանում են ակտիվությունն ու առույգությունն ու նվազեցնում են քնի հորմոնների մակարդակը, մինչդեռ երեկոյան հակառակ գործընթացն է տեղի ունենում:

«Մեր կենսառիթմը գենետիկորեն կանխորոշված է և չի կարող հեշտությամբ փոփոխվել: Եթե մենք փոխում են այն՝ գիշերն արթուն մնալով կամ միայն լուսաբացին քնելով, ապա գլխուղեղն սկսում է արտազատել նյութեր, որոնք կարող են խանգարել օրգանիզմում ընթացող կարևոր գործընթացները», — նշում է մասնագետը:

Հալլեի խոսքով՝ բնական կենսառիթմերին չհամապատասխանող քնի պատճառով կարող են բորբոքվել անոթները, ինչպես նաև խանգարվել էներգիայի ու սննդի գործածության բալանսը, ինչի հետևանով ավելանում է ճարպային զանգվածը: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը ներկայացրել է 4 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն բարելավել քնի որակը: Նրա խոսքով՝ հարկավոր է անպայման.

քնել առնվազն յոթ ժամ,
պահպանել քնի մշտական ռիթմը և պառկել քնելու ու արթնանալ ամեն օր նույն ժամերին,
սուրճի նկատմամբ գերզգայունության դեպքում օգտագործել այն օրվա առաջին կեսին,
երեկոյան ժամերին խուսափել ալկոհոլից:
Գերմանացի սրտաբանը վստահ է, որ այս պարզ կանոններին մշտապես հետևելը կօգնի բարելավել քնի որակն ու դրանով իսկ խուսափել մի շարք առողջական խնդիրներից:

Մեկնաբանություններ