Լրահոս

Տան իրեր, որոնց պատճառով դուք հիվանդանում եք՝ նույնիսկ չկասկածելով դրա մասին

Տան իրեր, որոնց պատճառով դուք հիվանդանում եք՝ նույնիսկ չկասկածելով դրա մասին

Պարզվում է, որ տան որոշ իրեր մարդկանց մոտ կարող են ալերգիաների և տարատեսակ հիվանդությունների խթանիչ դառնալ: Եվ այսպես, ներկայացնում ենք մասնագետների կողմից կազմված ցանկը.

1 Լոգարանի վարագույր
Տաք ու խոնավ միջավայրը այս վարագույրի վրա է հավաքում բորբոս և վտանգավոր միկրոօրգանիզմներ, որոնք ժամանակի ընթացքում մարդու մոտ առաջացնում են տարբեր աղիքային հիվանդություններ և միզասեռական համակարգի բորբոքումներ:

2 Փոշեծծիչ
Պետք է ախտահանել հին փոշեծծիչը: Ժամանակի ընթացքում, այն ավելի շատ փոշի է դուրս տալիս, քան հավաքում է:

3 Պարաֆինային մոմեր
Այս մոմերն այրվելիս արտադրում են տոլուոլ և բենզոլ, ինչից կարող է մարդու մոտ առաջանալ ասթմա  և թոքերի այլ հիվանդություններ:

4 Տնային բույսեր
Տան բույսերի ընտրության հարցում նույնպես պետք է  խելացի գտնվել: Պատատուկը, իշկաթնուկը,ալպիան մանուշակը, ագլաոնեման, խորդենին վտանգավոր են առողջության համար:  

5 Խաղալիքներ
Որքան շատ խաղալիք կա տանը, այդքան փոշի ու միկրոբներ են հավաքվում: Բացի այդ, խաղալիքների վրա կարող են  տիզեր բնակվել: Այդ պատճառով ամիսը 2 անգամ ցանկալի է լվանալ բոլոր խաղալիքները:

6 Էժանագին մատրաս
Էժան մատրասները իսկական փորձանք են մեջքի, մկանների և անոթների համար: Երբեք մի խնայեք լավ մատրասի վրա, այն առողջությունից հաստատ թանկ չէ:

7 Լոգարանի գորգ
Լոգարանի գորգը լոգարանի վարագույրից պակաս վնասակար չէ: Այն նույնպես բորբոսի ու տարատեսակ միկրոբների աղբյուր է հանդիսանում: Ցանկալի է պարբերաբար տաք ջրով և լվացող միջոցներով լվանալ գորգը: 

Այլ իրերի մասին՝ դիտեք տեսանյութում: 

Մեկնաբանություններ