Լրահոս

Տարածքները, որտեղ ռուս խաղաղապահներն էին, անցան Ադրբեջանին

Տարածքները, որտեղ ռուս խաղաղապահներն էին, անցան Ադրբեջանին

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին խաղաղապահների մասին
     1920թ. օգոստոսի 10-ը պատմական օր է Հայաստանի Հանրապետության համար: Այդ օրը հայտնի է որպես Սևրի պայմանագրի ստորագրման օր: Սակայն այդ օրը ստորագրվել է մեկ այլ՝ պակաս հայտնի, փաստաթուղթ: Դա նույն օրը Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների և ՌՍՖՍՀ ներկայացուցչի միջև կնքված համաձայնագիրն է:
     Ըստ այդ համաձայնագրի, ռուսական զորքերը «ժամանկավորապես» զբաղեցնելու էին Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի տարածքները, մինչև տեղի բնակչությունը ազատ կամարտահայտությամբ կորոշի իր ճակատագիրը: Ռուսները՝ այսօրվա բառամթերքով ասած «խաղաղապահները», մտան Արցախ և Նախիջևան: Նժդեհը նրանց չթողեց մտնել Զանգեզուր:
     Մնացածը գիտեք՝ տարածքները, որտեղ ռուս խաղաղապահներն էին, անցան Ադրբեջանին: Այնտեղ, որտեղ խաղաղապահներ չկային, մնացին Հայաստանի Հանրապետության կազմում»:

Մեկնաբանություններ