Լրահոս

Տարել է տուն և պահել պարկում. սգացող որդին գերեզմանից գողացել է մոր մարմինը

Տարել է տուն և պահել պարկում. սգացող որդին գերեզմանից գողացել է մոր մարմինը

Ինդոնեզիայում տղան մոր դիակը հանել է շիրմից և տարել տուն:

Ըստ աղբյուրների, տղան հոգեկան որոշ խնդիրներ ունի, նա չափազանց ծանր է տարել մոր մահը: Մոր մահվանին  40 օր անց, տղան որոշել է մոր դիակը դուրս բերել գերեզմանից և տանել տուն: Այդպես էլ արել է: 

Նա տարել և դիակը պահել պարկի մեջ, իսկ որպեսզի ընդհանրապես կասկած չհարուցի, պարկը տարել և պահել է տանը կից անտառի ամենախորքում, որտեղ հազվադեպ է մարդ լինում: 

Նա երկար ժամանակ պահել է մոր դին, մինչև հարազատները գերեզման այցելելիս հասկացել են, որ դիակը  հանվել է գերեզմանափոսից: Այնուհետև նրան բացատրել, համոզել են, որ մայրը երկինք չի բարձրանա, եթե նրան պահեն պարկի մեջ, ինչից հետո որդին համոզվել է  և  հոկտեմբերի  13-ին նորից թաղել է մորը: 

Իսկ որոշ գերեզմանափորներ գերեզմանից դիակ են հանում իրենց գործընկեր գերեզմանափորներից վրեժ լուծելու համար, քանի որ փոսը փորելու հերթականությունը չի պահվել: Զազրելի արարքի մասին՝ տեսանյությում:

Մեկնաբանություններ