Լրահոս

Տատիկի դեմքով 15 տարեկան աղջիկը վիրահատությունից հետո վերադարձրել է իր երիտասարդությունը (լուսանկար, տեսանյութ)

Տատիկի դեմքով 15 տարեկան աղջիկը վիրահատությունից հետո վերադարձրել է իր երիտասարդությունը (լուսանկար, տեսանյութ)

Չինաստանում ապրող 15-ամյա Սյաո Ֆենգը այն աղջիկներից է, ում բախտը չի բերել դեռ ծնվելու օրվանից։ Աղջիկը ծնվել է պրոգերիա հիվանդությամբ, երբ  երեխա հասակից մաշկը սկսում են  ծերանալ ու կախվել, կարճ ասած՝ երեխա հասակից սկսած արդեն տատիկ են դառնում։

Դեռ փոքր հասակից կնճիռները ծածկում էին նրա դեմքը, բայց մի հարցում Սյաոյի բախտը բերել էր, ծերանում էր միայն նրա դեմքը, իսկ օրգանները աճում էին համապատասխան տարիքին։

Բնականաբար աղջիկը ամաչում էր իր արտաքինից, համարյա դուրս չէր գալիս տանից, ընկերներ չուներ։ Խուսափում էր ամեն տեսակ շփումներից։ 

Սյաոն միշտ երազել էր պլաստիկ վիրահատության մասին, բայց քանի որ այն թանկ արժեր, այդ մտքից հրաժարվե էր։ 

Բայց մի անգամ նրան հուշեցին կան բարեգործական հիմնադրամներ, որոնք նման հիվանդության համար գումարներ են տալիս, ու Սյաոն ուրախությամբ դիմեց հիմնադրամներից մեկին։ 

Արդյունքում, նրան աջակցեց նաև հիվանդանոցներից մեկը, որը 70 տոկոս զեղջ արեց աղջկա համար և արդյունքում վիրահատությունը կատարվեց։

Վիրհատությունն արել են  10 ամենալավ վիրաբույժները։ Նրանք  ժամերով աշխատել են Սյաոհի դեմքի վրա, հեռացրել ավելորդ մաշկը, փոխել քթի  և աչքերի ձևը։ Արդյունքում Սյաոյին պարգևել են լրիվ ուրիշ դեմք, մի դեմք, որով նա ոչ մի կերպ չէր տարբերվում իր հասակակիցներից։ 

Սյաոն այժմ  երջանիկ է իր նոր արտաքինով։ Նա արդեն չի փախչում հայելու մեջ իր անդրադարձը տեսնելիս։ Նա երիտասարդացել է, և արդեն կարող է մտածել ապագայում անձնական կյանք ունենալու մասին։ 


 

Մեկնաբանություններ