Լրահոս

Թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ. Լիլիթ Մակունց

Թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ. Լիլիթ Մակունց

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի կարևորագույն հանձնառություններից է անել առավելագույնը հզորացնելու, ուժեղացնելու մեր պետականությունը՝ միևնույն ժամանակ ազգային ինքնության, պատմական հիշողության պահպանմամբ: Յուրաքանչյուր պաշտոնյայի առաքելություն է այս երկու մոտեցումները ներդաշնակ կերպով զուգակցելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լիլիթ Մակունցը՝ խոսելով Թուրքիայի նկատմամբ մեր վերաբերմունքի մասով թեմայի մասին:

Մակունցը հայտարարել է, որ որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն, խոսք չի հնչել:

Հարցին, թե ինչպիսին պետք է լինեն հայ-թուրքական հարաբերությունները, Մակունցը նշել է, որ գոնե մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական, կամ եթե կուզեք՝ թշնամական վերաբերմունք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ. «Ես կարծում եմ, որ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ»:

Մեկնաբանություններ