Լրահոս

Տեսնելով հոր մահը՝ որդին ինքնասպան է եղել․ մանրամասներ Ազատանում կատարված արտակարգ դեպքից

Տեսնելով հոր մահը՝ որդին ինքնասպան է եղել․ մանրամասներ Ազատանում կատարված արտակարգ դեպքից

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ազատան համայնքում․ ժամը 14:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչը (մոտ 80 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել էին տանտերերի դիերը․ մեկին՝ լոգարանում գազախողովակից կախված վիճակում, մյուսին՝ ննջարանում։ Մահացածները հայր ու որդի են՝ 80-ամյա Ալբերտ Կ․-ն և 46-ամյա Կարեն Կ․-ն։

Ազատան գյուղի բնակիչները Aravot.am-ին մանրամասնեցին, որ հայր ու որդի ապրում էին միասին, մայրը վաղուց է մահացել, երկու եղբայրներն էլ բնակվում են ՌԴ-ում։  Ըստ հարևաններին հասած տեղեկությունների, 46-ամյա որդին, տեսնելով հոր մահը, չի դիմացել, ինքնասպան է եղել։ 46-ամյա Կարեն Կ․-ն ամուսնացած չէ, չի աշխատում։ 

Մեկնաբանություններ