Լրահոս

Տղամարդիկ գժվում են ինձ համար. նրանք շուն չեն և ոսկորի հետևից վաղուց արդեն չեն վազում. Տեսս Հոլիդեյ (լուսանկար, տեսանյութ)

Տղամարդիկ գժվում են ինձ համար. նրանք շուն չեն և ոսկորի հետևից վաղուց արդեն չեն վազում. Տեսս Հոլիդեյ (լուսանկար, տեսանյութ)

Դեռ դպրոցական տարիքից Տեսս որոշել էր, որ այլևս չի շարունակելու ուսումը։ 17 տարեկանում նա լքել էր իր ծննդավայր և գնացել Նյու Յորք երազանքի հետևից։ Տեսսը դասական գեղեցկության՝ 90-60-90-ի չափսերից 1000-որ կիլոմետրերով հեռու է, բայց դա նրան երբեք չի ետ պահել հայտնի դառնալու երազանքից։ 

Նա ունի 165 սմ հասակ, իսկ կոնքերի տրամագիծը 130 սմ է, այլ խոսքով ասած նրա հագուստի չափսը՝   XXXL։  Այսօր Տեսսը հայտնի փլաս-սայզ մոդել է։ Նրա լուսանկարները մշապես զարդարում են ամենագլամուրային ամսագրերի շապիկները։ Ւսկ լուսանկարչական ընկերությունները  հերթ են կանգնում նրա հետ  պայմանգիր կնքելու համար։ 

Տեսսը գտնում է, որ հայտնի է դարձել իր հսկայական խարիզմայի և էներգիայի շնորհիվ, որոնք նա անվերադարձ տալիս է մարդկանց։ 

Նա վստահ է, որ տղամարդիկ ուղղակի խենթանում են իր համար։ «Իմ չափսերն իրոք գրավում են տղամարդկանց, տղամարդը շուն չէ, որ ոսկոր գտնի և երջանկանա։ Աշխարհում վաղուց արդեն գեղեցկության ստանդարտները փոխվել են։ Եվ այսօր վստահ կարող եմ ասել, որ ինձ նման կանայք են իշխում աշխարհում»,- հաղորդումներից մեկի ժամանակ ասել էր ՏԵսսը։ 

Տեսս Հոլիդեյը երջանիկ և հաջողակ  է նաև ամուսնության մեջ։ Ամուսինը նրան անչափ սիրում է, և նրանք մեկ երեխա ունեն։ Մեկ երեխա էլ նա ունի առաջին ամուսնությունից։


 


 


 

Մեկնաբանություններ