Լրահոս

Տղան հեռացրել է ադամախնձորն ու վերջնականապես նմանվել Օլգա Բուզովային (տեսանյութ)

Տղան հեռացրել է ադամախնձորն ու վերջնականապես նմանվել Օլգա Բուզովային (տեսանյութ)

Վերջերս TikTok-ում «Նեբուզովա» կեղծանունով հայտնված օգտատերը կայծակնային արագությամբ հետևորդներ է հավաքում Բանն այն է, որ տղան վերջին շրջանում մի քանի պլաստիկ վիրահատություն է տարել, որպեսզի նմանվի իր կուռքին՝ հեռուստահաղորդավար, բլոգեր Օլգա Բուզովային։ 

Իսկ նրան հայտնի դառնալու հնարավորություն ընձեռեց հենց կարանտինը։ Այս ընթացքում, երբ միլիոնավոր մարդիկ տանը նստած  են և մեծ մասն անցկացնում են  հիմնականում համացանցում,  «Նեբուզովան» որոշեց  հետևորդների քանակ ավելացնել հենց այս ժամանակ։ 

Նա ամեն օր տեսանյութեր է տեղադրում իր էջում, որտեղ ամեն ինչով նմանակում է Բուզովային, հագուստով, դիմահարդարմամբ, պարել-երգելով։ Սակայն ամենաապշեցուցիչն այն է, որ նա կարողանում է նմանակել նույնիսկ Բուզովայի միմիկաները։ 

Հետևորդների մի մասը մինչ օրս չէր հավատում, որ նմանակը տղամարդ  է Բուզովային չափազանց նման լինելու պատճառով։ Բայց երբ տղան տեսանյութ տեղադրեց, որտեղ ցույց էր տալիս, թե ինչպես են հեռացրել նրա ադամախնձորը, արդեն կասկածեր չմնաց, որ նմանակը արական սեռի է։ 

Մեկնաբանություններ