Լրահոս

Թույլ չենք տա, որ ահաբեկիչները, որոնց դեմ նահատակ Սուլեյմանին է կռվել, լինեն Իրանի սահմանների մոտ. Հասան Ռոհանի

Թույլ չենք տա, որ ահաբեկիչները, որոնց դեմ նահատակ Սուլեյմանին է կռվել, լինեն Իրանի սահմանների մոտ. Հասան Ռոհանի

Իրանը թույլ չի տա այն ահաբեկիչներին, որոնց դեմ նահատակ Սուլեյմանին, հայտնվել մեր սահմանների մոտ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի նախարարների կաբինետի նիստում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողություններին և ընդգծել է Իսլամական Հանրապետության անվտանգության համար սպառնալիքը:

Մասնավորապես, նա ասել է.

«Մեր տարածաշրջանը շատ զգայուն և կարևոր տարածաշրջան է: Նախ՝ մեզ համար շատ կարևոր է հողի, գյուղերի և սահմանամերձ քաղաքների անվտանգությունը: Լինի դա Արևելյան Ադրբեջանում, Արդաբիլում կամ այլ տեղ, հիմա Ղարաբաղի տարածաշրջանում երկու երկրների պատերազմը, որը տևում է մոտ 10 կամ 11 օր, մոտ է մեր սահմաններին»:

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ զրույցում կարևոր շեշտադրումներից մեկն Իրանի անվտանգության վրա ուշադրություն դարձնելու խնդիրն էր:

Ըստ նրա՝ կրակի, պատերազմի ու արյան միջոցով ոչինչ և ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել: Կան այլ եղանակներ, և Թեհրանը պատրաստ է ցանկացած այլ կերպ օգնել հակամարտության լուծմանը:

«Այսպիսով, առաջին խնդիրը մեր անվտանգությունն է: Երկրորդ հարցը ահաբեկիչների խնդիրն է, դա մեզ համար անընդունելի է, և մենք թույլ չենք տա, որ ահաբեկիչները, որոնց հետ երկար տարիներ կռվել ենք Սիրիայում, որոնց դեմ նահատակ Սուլեյմանին է կռվել, լինեն մեր սահմանների մոտ»,- ընդգծել է նախագահը:

Մեկնաբանություններ