Լրահոս

Թովմասյան Հրայրն ու Գյուլումյան Ալվինան չկային, երբ ոստիկանները ներխուժեցին իմ բնակարան և ինձ տարան

Թովմասյան Հրայրն ու Գյուլումյան Ալվինան չկային, երբ ոստիկանները ներխուժեցին իմ բնակարան և ինձ տարան

Երբ 1995թ կոպիտ կերպով կեղծվեց սահմանադրական հանրաքվեն և ես անճարությունից նյարդային սթրեսի մեջ ընկա, Թովմասյան Հրայրն ու Գյուլումյան Ալվինան չկային: Նրանք չկային, երբ 1998թ նախագահական ընտրությունների ընթացքում ինձ սպառնում էին, պահանջելով կեղծել ընտրությունները:

 Նրանք չկային, երբ 2003թ ընտրությունների նախօրեին, լուսադեմին ոստիկանները ջարդում էին իմ բնակարանի դուռը և ես ստիպված, ինչ-որ կերպ բարձրանալով շենքի տանիք, դուրս եկա այլ մուտքով և որոշ ժամանակով լքեցի երկիրը: Թովմասյան Հրայրն ու Գյուլումյան Ալվինան չկային, երբ մարտի 1-ի գործով ոստիկանները ներխուժեցին իմ բնակարան և ինձ տարան: 

Նրանք չկային, երբ նույն մարտի 1-ից հետո փողոցում քայլելու համար ստիպված էի օրն անցկացնել ոստիկանական բաժանմունքում: Չեմ ցանկանում շարունակել, քանզի վստահ եմ, որ նրանք անհասանելի էին ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար: Դա այդպես է, սակայն դա չի խանգարում ինձ պնդել, որ այսօր 2008թ մարտի 2-է: Իհարկե, տարբերություններ կան, սակայն մի մոռացեք, որ 12 տարում շատ բան է փոխվում: Մի խոսքով, շնորհավոր մարտի 2: 

Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից;

Մեկնաբանություններ