Լրահոս

Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում. Արայիկ Հարությունյանը ներկայացնում է իրավիճակը

Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում. Արայիկ Հարությունյանը ներկայացնում է իրավիճակը

Սիրելի ՛ հայրենակիցներ

Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:

Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:

Փա ՛ռք հայոց բանակին:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Մեկնաբանություններ