Լրահոս

Վաղվանից առանց ախտանշանների կորոնավիրուս ունեցողները կբուժվեն տանը

Վաղվանից առանց ախտանշանների կորոնավիրուս ունեցողները կբուժվեն տանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ պոլիկնինիկաները վաղվանից կսկսեն զբաղվել թեթև ու անսիմպտոմ պացիենտներով։

Մեկուսացման մեջ գտնվող ու նոր հայտնաբերվող առանց ախտանշանների պացիենտները այսուհետ կմեկուսանան տանը՝ պոլիկնինիկաների բժիշկների հսկողության տակ։

Այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ գնալով ավելանում են հաստատված նոր դեպքերը։

Այսպես է արվում, որ կոլապսի չենթարկվի առողջապահական համակարգը ու իրականում բուժօգնության կարիք ունեցողները չհայտնվեն դրսում։


 

Մեկնաբանություններ