Լրահոս

Վաղվանից փողոց դուրս եկող բոլոր քաղաքացիները պետք է անձնագիր ունենան և հստակ բացատրեն, թե ուր են գնում. վարչապետ

Վաղվանից փողոց դուրս եկող բոլոր քաղաքացիները պետք է անձնագիր ունենան և հստակ բացատրեն, թե ուր են գնում. վարչապետ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հնարավոր է Երևանի արտադրամասի կորոնավիրուսի տարածման ճյուղը մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել: Այս մասին այսօր իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանի խոսքով՝ նոր դեպքեր են արձանագրվել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում: «Սա մեզ հանգեցրեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառենք: Ըստ այդմ այսօրվանից առնվազը մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է և թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտության կազմակերպությունների գործունեությունը և որ կարևոր է մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը»,- ասաց վարչապետը:

Վարչապետն ընդգծեց, որ փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ. «Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման»:

Մեկնաբանություններ