Լրահոս

Վահե Գրիգորյանը՝ ՍԴ նախագա՞հ․ պարզաբանում

Վահե Գրիգորյանը՝ ՍԴ նախագա՞հ․ պարզաբանում

Ես չեմ հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին: Այս մասին հայտարարել է ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը։ Ինչպես արդեն ասել ենք, այսօրվանից ՍԴ-ն ունի 6 դատավոր, իսկ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ:

Հարցին՝ գտնում է արդյո՞ք, որ ինքը բարեխղճորեն կատարել է իր լիազորությունները, Գրիգորյանը հայտարարեց, որ անցած մեկ տարվա ընթացքում չի կարողացել կատարել իր աշխատանքային պարտականությունները, քանի որ «ՍԴ կազմի սահմանադրականությունը լրջորեն հարցականի տակ էր».

«Ես այս կազմը սահմանադրական չեմ համարել և համարել եմ, որ Հայաստանի ՍԴ-ն ունի դեմոկրատական լեգիտիմության էական բաց և այդ կազմով չի կարող հանդիսանալ ու արժանի լինել ՀՀ ՍԴ լինելուն»:

Նա ասաց, որ իր պարտականությունները չի կատարել ոչ իր մեղքով, իսկ դատավորի աշխատավարձից չի հրաժարվել, քանի որ այն իր ապրուստի միակ միջոցն է, այնպես ինչպես սկսել է օգտվել ծառայողական մեքենայից։

Մեկնաբանություններ