Լրահոս

Վարչապետը հայտնեց՝ ինչպես է Շենգավիթի արտադրամասում տարածվել կորոնավիրուսը

Վարչապետը հայտնեց՝ ինչպես է Շենգավիթի արտադրամասում տարածվել կորոնավիրուսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հեռանկար»-ի տաղավարում, պատասխանելով հարցին՝ արդյոք գաղտնի՞ է արտադրամասի տարածքը, որտեղ արձանագրվել են վարակման դեպքերը, ասաց.

«Արտադրամասը գաղտնիք չէ, զուտ էթիկայի տեսակետից, ինչպես հիվանդացած մարդկանց անունները չենք նշում, այդպես էլ ընկերության անունը չենք նշում: Արդեն նշել եմ, որ արտադրամասը գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է: Եվ մենք պարզել ենք, թե ինչպես է տեղի ունեցել. Իտալացի գործընկերը ժամանել է, ընդ որում Առողջապահության նախարարության հսկողության տակ է եղել, բայց ցավոք սրտի ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իր իրական վիճակը:

Մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է Հայաստանից և թողել է այդպիսի հետևանք իր հետևից»:

Մեկնաբանություններ