Լրահոս

Վենդետա Վարդենիսում. տուն բարձրանալիս մի երիտասարդի են սպանել

Վենդետա Վարդենիսում. տուն բարձրանալիս մի երիտասարդի են սպանել

«Հրապարակ»-ի տեղեկություններով երեկ գիշերը Վարդենիսում հերթական սպանությունն է տեղի ունեցել։ Չարենցի փողոցի բազմաբնակարանային շենքերից մեկի մուտքում զենքով կրակել եւ սպանել են մի երիտասարդի, որը տուն բարձրանալիս է եղել։ Սպանվողը մեկ տարի առաջ է կալանավայրից դուրս եկել։
Շրջանառվող տեղեկություննների համաձայն՝ սպանությունը վրեժ է եղել։

Ոստիկանության լրատվության բաժնից Էդգար Ջանոյանը հաստատեց մեր տեղեկությունը։

«Հունիսի 28-ին ժ.00.05-ին Գեղարքունիքի մարզի կայազորային հոսպիտալից հաղորդում է ստացվել, «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1995թ.ծնված քաղաքացի:
Պարզվել է, որ հունիսի 27-ին ժ.23.35-ի սահմաններում անհայտ անձն ինքնաձիգից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ մարմնի տարբեր մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ:Ստացած մարմնական վնասվածքներից, նույն օրը ժ. 04.00-ի սահմաններում, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Նշանակվել են փորձաքննություններ:Կատարվում է քննություն»։

Մեկնաբանություններ