Լրահոս

Վերջապես․ Նիկոլ Փաշինյանը շատ հոյակապ լուր հայտնեց․ 50 հազար դրամ վճարելով մարդը կարող է բնակարան ձեռք բերել․ Ծանոթացեք պայմաններին

Վերջապես․ Նիկոլ Փաշինյանը շատ հոյակապ լուր հայտնեց․ 50 հազար դրամ վճարելով մարդը կարող է բնակարան ձեռք բերել․ Ծանոթացեք պայմաններին

Կառավարությունը քննարկում է երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը հաստատելու նախագծերը։ Ծրագիրը, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնավորման, նպատակ ունի խթանելու ժողովրդագրական աճը։

«Հասարակության 20%-ի վերարտադրողականությունը կապված է բնակարանային խնդիրների հետ։ Խնդիրը շատ ավելի խորն է, հատկապես մարզային բնակավայրերում, քանի որ գրեթե բոլոր արտոնյալ ծրագրերը միայն մայրաքաղաքում են գործում։ Էսօր իրականացնում ենք մարզային բնակչության համար ծրագիր, որի համաձայն նախատեսում ենք մարզերում հիփոթեքով բնակարան ձեռք բերող ընտանիքներին հատկացնել միանվագ դրամական աջակցություն՝ մայր գումարի հիպոթեքային կանխավճարը վճարելու համար, ընդ որում, այդ միանվագ աջակցության չափը կազմելու է բնակարանի արժեքի 5 %-ը, բայց ոչ ավելին, քան 1 միլիոն դրամը»,- այս մասին այսօր ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռամավարության նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։

Քննարկման ընթացքում տնտեսագետ Սուրեն Պարսյանը առաջարկեց, որ նշված 1 մլն դրամը վիճելի է։ «Եթե 30 միլիոն արժի բնակարանը, ապա դրա 5 տոկոսը 1.5 մլն է կազմում։ Էս դեպքում 1 մլնը չի համապատասխանում։ Եթե համարում ենք, որ 30 միլիոնը բնակարանի միջին արժեք է, գոնե հաշվարկումը պետք է այդ տվյալներով իրականացվի»։

Ծրագրի համաձայն, նշված մեկ միլիոն դրամին ավելանում է նաև 3-րդ և 4-րդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 %-ը, բայց ոչ ավելի, քան 0.5 միլիոն դրամը։ Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է 2 մլն դրամը։

Նշենք նաև, որ եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունը ավելանում է 30%-ով, սակայն այս դեպքում էլ միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է 2.6 մլն դրամ։

«Ընտանիք ասելով նկատի ունենք չափահաս անձը (անձինք) և նրանից (նրանցից) սերած երեխան»,- նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։
Բացի մարզային բնակավայրերի համար գոյություն ունեցող ծրագրից, առաջարկվում է նաև բնակարանային ապահովության մեկ այլ ծրագիր, ըստ որի՝ ընտանիքին ընձեռնվում է հնարավորություն՝ առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու։

«Իհարկե, մարդը 10% կանխավճար պետք է կատարի, իսկ մնացած մասի համար պետությունը տալիս է ապահովագրություն։ Եվ վերջին ծրագիրը հիփոթեքային վարկ փակող ընտանիքների դեպքում միանվագ դրամական աջակցությունն է տվյալ ընտանիքներին։ Երեխայի ծնվելու դեպքում պետությունը միանվագ աջակցություն է ցուցաբերում այդ ընտանիքին, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Եթե ծնված երեխան ընտանիքի 1-ին կամ 2-րդ երեխան է, ապա այդ աջակցության չափը կազմում է հիփոթեքային գումարի 10%-ը։ Օրինակ, վերցրել են 20 միլիոն հիփոթեք, մարելուց հետո ընտանիքում ծնվել է երեխա, ու մայր գումարի մնացորդը այդ պահին 8 մլն դրամ է, պետությունը 800 հազար դրամ է տալիս՝ որպես մայր գումար։ Իսկ եթե դա ընտանիքում 3-րդ կամ 4-րդ երեխան է, ապա վարկի մարման չափը մարզային բնակավայրերում մինչև 50% է, իսկ Երևան քաղաքում մինչև 25%: Բայց էլի կա էդ առավելագուն շեմը՝ 2 մլն դրամ։ 10 տարվա ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը վերադարձվում է պետությանը»,- նշեց Սմբատ Սաիյանը։

Նշենք, որ եթե ծրագիրն այս կետերով ընդունվի, ապա 30 միլիոնից ավելի արժեքով բնակարան ձեռք բերողները ծրագրից չեն կարողանա օգտվել։

Հավելենք, որ ծրագրի ռազմավարությունը դեռևս մշակման փուլում է, և պարզ չէ՝ որքան գումար է տրամադրվելու ծրագիրն իրականացնելու համար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, ծրագիրը իրատեսական է, սակայն որոշակի խնդիրներ կան։

«Մեր մոտ ամենահիմնական խնդիրը մնում է վճարունակությունը։ Այսինքն՝ մարդկանց աշխատավարձերը պետք է բարձր լինեն, որ նրանք կարողանան օգտվել այս ծրագրերից։ Օրինակ, նույն 30 մլն դրամ հիփոթեք վերցնելու համար ընտանիքը նվազագույնը պետք է ներկայացնի ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով 90 հազար դրամ մաքուր եկամուտ։ Բացի այդ, պետք է այդ ընտանիքը ամսական 150-200 հազար դրամ վարկ մուծի։ Այսինքն, ամսական 400 հազար դրամ ամսական եկամուտ պետք է ունենա ընտանիքը. սա այն դեպքում, երբ ամուսին ու կին են, իսկ եթե 1 երեխա ունեն, ապա 470 հազար դրամ եկամուտ։ Խնդիրը իրականում սա է, որ մեր աշխատավարձերը ցածր են, ինչը թույլ չի տա այս ծրագրերից օգտվել»,- նշեց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով, հարցի լուծումը կլինի այն, որ մշակվի մի փաթեթ, որը հնարավորություն կտա 50-70 հազար դրամ ամսավճարով հիփոթեք ձեռք բերել. «Մեր բնակիչներից շատերը հիմա 50-70 հազար դրամով բնակարան են վարձակալում, իրենք դա կարող են վճարել։ Հիմա հիփոթեքային վարկերի առավելագույն ժամկետը 25 տարին է, իսկ եթե այդ ժամկետը մեծացի, և օրինակ, դառա 40 տարի, ապա դա թույլ կտա, որ ամսական վճարելիք գումարի չափը նվազի և դառնա 70-80 հազար դրամ»։

Մեկնաբանություններ