Լրահոս

(VIDEO) Տեսեք ինչ ուղեղներ ունենք, Օնիկի գյուտը էլ չի թողնի ոչ մի զինվոր մրսի սահմանին

(VIDEO) Տեսեք ինչ ուղեղներ ունենք, Օնիկի գյուտը էլ չի թողնի ոչ մի զինվոր մրսի սահմանին

Օնիկ Քամալյանի ստեղծած հաստոցը միլիմետր առ միլիմետր կատարում է համակարգչով տրված հանձնարարությունը, նա արդեն 7 տարի պենոպլաստե տնակներ է կառուցում։

Պատերազմի ընթացքում նոր գաղափար ծագեց պենոպլաստե վրաններ կառուցել բանակի համար։ -Պենոպլաստե վրանների առաջին առավելությունը նա է, որ ջերմության առումով ահավոր տաք է պահում վրանի ներսը, այսինքը զինվորները ցրտին մրսելու պրոբլեմ չեն ունենալու, ինչպես նաև նա հեշտ հավաքվելու և քանդվելու հատկություն ունի, — ասաց Օնիկը հարցազրույցի ժամանակ։ Պենոպլաստե վրանը շատ թեթև է տեղափոխելու համար, տեղափոխելը հարմար, 10սմ հաստությամբ վրանը հնարավոր է ապամոնտաժել հավաքել 5 րոպեում։

Փոքր չափսի մեկ վրանում կարող է երեք մարդ տեղավորվել, բայց կարող են պատրաստել վրաններ մինչև 10-ը հոգու համար, ասում է Օնիկը։ Առաջարկվող նմուշը արդեն ունեն, որպեսզի շփումից խշխշան նյութի ձայնը չանհանգստացնի զինվորներին, որոշել են հատակը ներսից թաղիքապատել։

Փորձարկել են 10սմ-անոց վրանի ջերմաստիճանը 20 աստիճանի տարբերություն է տվել, եթե դրսում -20 աստիճան ճերմություն է ապա ներսում 0 կլինի։ Նույն կերպ շոգ եղանակին, ներսում համեմատաբար զով է։ Եղած արտադրական ռեսուսնեով կարող են օրեկան 10-ից ավել վրան կառուցեն։ Առաջարկն արդեն ներկայացվել է Ռազմադյունաբերության կոմիտե։

Մեկնաբանություններ