Լրահոս

Վրաստանում չեղարկում են արտակարգ դրության ռեժիմը

Վրաստանում չեղարկում են արտակարգ դրության ռեժիմը

Արտակարգ դրությունը կգործի մինչև մայիսի 22-ի ժամը 00:00-ն և կվերանա մայիսի 23-ին,- այս մասին հայտարարել է վարչապետի խորհրդատու Իրակլի Չիքովանին: Այս մասին գրում է 1tv.ge-ն։

Ինչ վերաբերում է այլ սահմանափակումների մեղմացմանը, ապա Չիքովանիի խոսքով, յուրաքանչյուր սահմանափակումը քննարկվում է համակարգող խորհրդի նիստում, կառավարության, համավարակաբանների և բժիշկների մասնակցությամբ, և հենց կլինի դրա հնարավորությունը , սահմանափակումներն աստիճանաբար կվերանան:

«Այսօր ընդունված որոշումը կապված է այն բանի հետ, որ մայիսի 22-ից հետո Վրաստանի ամբողջ տարածքում չի լինի արտակարգ դրություն և պարետային ժամ: Սա նշանակում է, որ սահմանափակումը կգործի մինչև մայիսի 22-ի ժամը 00:00-ն, և այն կվերացվի 23-ին: Ինչ վերաբերում է այլ սահմանափակումների մեղմացմանը, ապա, ինչպես նախկինում ասել ենք, յուրաքանչյուր սահմանափակում քննարկվում է համակարգող խորհրդի նիստում՝ կառավարության, համավարակաբանների և բժիշկների մասնակցությամբ, և հնարավորության դեպքում այդ սահմանափակումները կվերացվեն»,- ասել է Իրակլի Չիքովանին:

Մեկնաբանություններ