Լրահոս

Վրաստանը չի կարող սահմանը բացել Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե

Վրաստանը չի կարող սահմանը բացել Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե

Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների համար, այդ թվում և Հայաստանի: Ինչպես փոխանցում է Tert.am-ը՝ հղելով Эхо Кавказа ռադիոալիքի կայքին, այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում:

«Առաջին հերթին զբոսաշրջիկները կլինեն «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության վարչությունն աշխատում է այդ ուղղությամբ: Երկկողմ համաձայնագրեր կկազմվեն նվազագույն ռիսկով երկրների հետ: Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր, թե ինչ թեստ պետք է անցնի զբոսաշրջիկը նախքան ժամանելը: Շատ երկրներ արդեն սահմանել են նման կանոններ: Օրինակ, մեր քաղաքացիները, որոնք բուժման են մեկնում Թուրքիա, պետք է ՊՇՌ-թեստ հանձնեն ոչ շուտ, քան սահմանը հատելուց 48 ժամ առաջ: Այդպես էլ Վրաստանի սահմանը հատելուց հետո զբոսաշրջիկներն արդեն պետք է որոշակի հսկողության ենթարկվեն»,- ասել է Գամկրելիձեն:

Մեկնաբանություններ