Լրահոս

Վրձնի փոխարեն նկարում է մերկ կանանցով. կազանցի նկարչին անխնա քննադատում են (տեսանյութ)

Վրձնի փոխարեն նկարում է մերկ կանանցով. կազանցի նկարչին անխնա քննադատում են (տեսանյութ)

Կազանցի նկարիչ Ալբերտ Զակիրովը իր կտավները ստեղծում է բավականին տարօրինակ ձևով։ Աշխատանքի ժամանակ նա վրձին ընդհանրապես չի օգտագործում։ Նկարչական գլուխգործոցներ ստեղծելիս նրան օգնում են… ամբողջովին մերկ կանացի մարմինները։

Արդեն մի քանի տարի է, ինչ նա հրաժարվել է վրձիններից։ Ըստ նկարչի նկարելու այս տարօրինակ մեթոդը շատ պատահական և անսպասելի է առաջացել։

Նկարիչը պատմում է, որ մի անգամ իր արվեստանոց էր հրավիրել մի բնորդուհու։ Սակայն պարզվել է, որ նկարելու համար վրձիններ չունի։ Ստիպված կտավը սկսել է գունավորել իր ձեռքերով, իսկ հետո կտավը ներկելու գործին միացել է նաև մերկ բնորդուհին և այդպես ստեղծվել է նրա առաջին գլուխգործոցը։

Նկարչի գլուխգործոցների արժեքը տատանվում է 500-ից 5000 եվրոի սահմաններում։

Մեկնաբանություններ