Լրահոս

Վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչը

Վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչը

«ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը գրում է, որ Ռուսաստանի դաշնության Տվերի շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչը: 

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է անտառը, գետնին պայթյուն տեղի չի ունեցել։ Օդաչուները չեն տուժել, հաջողությամբ կատապուլտ են արել և դուրս են եկել կապի ղեկավարության հետ։ Անձնակազմը տեղափոխվել է պահեստային ռազմական օդանավակայան:

«Ինքնաթիռը վթարի է ենթարկվել անտառապատ տարածքում: Դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար վթարի վայր է ուղարկվել հանձնաժողով»,- այս մասին հայտնել են Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

Մեկնաբանություններ