Լրահոս

Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա և հանդիպում ունենա Պուտինի հետ. Օրը հայտնի է. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա և հանդիպում ունենա Պուտինի հետ. Օրը հայտնի է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա և հանդիպում ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նկատենք՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո արդեն երկրորդ անգամ են երկու երկրների ղեկավարները հանդիպելու:

Առաջին անգամ նրանք հանդիպեցին եռակողմ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, հունվարի 11-ին: Եվ չնայած այդ հանդիպման արդյունքներով հայտարարություն էր ընդունվել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե այնքան էլ գոհ չէր մնացել հանդիպումից և ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե շատ հարցեր այդպես էլ չեն լուծվել, և ցավալի կերպով չի հաջողվել նաև ամբողջովին կարգավորել ռազմագերիների վերադարձի հարցը:

Սակայն այդ հանդիպումից հետո որոշում էր կայացվել փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել և լուծել ապաշրջափակման հարցը: Եվ, ահա, ապրիլի 7-ին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները կհանդիպեն երկկողմ ձևաչափով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեր ստացած տեղեկության մասով մեկնաբանություն ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն վերջինս նշեց, թե նման տեղեկության չի տիրապետում:

«Այդպիսի հայցերի մասին նախապես տեղեկություն հաղորդում ենք լրատվամիջոցներին և հանրությանը», – նշեց նա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ