Լրահոս

Զինծառայողները ստացել են զենք-զինամթերք և զբաղեցրել նախորոշված շրջանները․ 2-րդ զորամիավորումում ուսումնական տագնապ է հայտարարվել

Զինծառայողները ստացել են զենք-զինամթերք և զբաղեցրել նախորոշված շրջանները․ 2-րդ զորամիավորումում ուսումնական տագնապ է հայտարարվել

Մարտի 23-ին 2-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ:

Զինծառայողները հանդերձավորվել են, ստացել զենք-զինամթերք և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են անձնակազմի գործողությունները, տրվել համապատասխան առաջադրանքներ։

Մեկնաբանություններ