Նախկին Beeline, այժմ Team Telecom Armenia-ն խաբեությամբ հաճախորդներից գումար է կորզում. Ահազանգ

Օգտատեր Էլզա Մանուկյանը հայտարարել է, որ Team Telecom Armenia ընկերությունը, որը նախկին Beeline-ն է, խաբեությամբ է զբաղված։

Ինչ ԱՄՈԹԱ ձեզ՝ Team Telecom Armenia

խաբեությամբ չեք վերադարձնի ձեր ներդրումները, հակառակը՝ ամեն օր հաճախորդ եք կորցնում: Սնանկ դառնալու ճիշտ ուղի եք բռնել, բրավո:

Ի՞նչ է նշանակում ամեն երկրոդ ձեր հաճախորդին ստանդարտ 11,000 դրամ պարտք գրել ու արգելափակել հեռախոսը:
Ասենք, շատ մարդ ոչ հավես ունի, ոչ ժամանակ, որ ձեզ ապացուցի, թե ինչ սխալ աշխատելաոճ եք որդեգրել:

Խաբում, ասում եք ինտեռնետ ես գերազանցել:

Ասենք, երբ 1000 դրամի պարտք է լինում, հաճախորդի հեռախոսն արգելափակում եք; Իսկ սենց հանգիստ թողնում եք ձեր հաճախորդները 11,000 դրամ «պարտք» կուտակեն ու հետո արգելափակեք, այ խաբեբաներ:

Թոշակառու բարեկամիս վրա էլի 11,000 պարտք եք գրել, ու թուղթ տվել, իբր մեկ օրվա մեջ ինքը լիմիտից դուրս 50 զանգ է կատարել: Ու կեղծ վերծանումներ են տալիս այդ 50 համարների

Դուք վա՞՞՞՞տ եք:

Ավելի երիտասարդներին ինտեռնետ գերազանցելով եք խաբում:

Ես իմ կիրակին նվիրում եմ ձեր աշխատողին բացատրելով, ստանդարտ պատասխաններ ստանալով: Իսկ երկուշաբթի գալիս է նոր աշխատող ու նորից նույն հարցերնա տալիս:

Ես էդքան ոչ ժամանակ ունեմ, ոչ ցանկություն, ձեր վրա իմ թանկարժեք ժամանակը ծախսելու: + դրան աշխատանքային օր է և ես զանգելու հնարավորություն չունեմ:

Ձեզ դատի եմ տալու նաև բարոյական վնասի հատուցում եմ պահանջելու իմ և իմ շատ ընկերների ու բարեկամների անունից:

Այլևս որևէ լումա ձեզ չեմ վճարելու: Ի դեմս ինձ կորցրեցիք տարիների հավատարիմ հաճախորդ:

Ու ես վստահ եմ, օրական դեռ լիքը հաճախորդ եք կորցնելու: Ու դեռ ինչքաաան գումար եք ծախսելու հեղինակության որոշակի մասը վերադարձնելու համար։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում